ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.04.2018 | 00:04

Ես տեսայ այդ աչքերը, երբ եղնիկը ինկած էր որսորդին գնդակէն, երբ արիւն կը հոսէր իր կողէն, երբ հեւք կար անոր գեղեցիկ գլխուն մէջ: Որսորդը կեցած էր հոն՝ դանակը ձեռքը. եղնիկը հեղ մը նայեցաւ որսորդին: Անոր աչքերուն մէջ ներողամիտ շողումներ կային, որ կը խօսէին կարծես.
-Դուն պիտի չսպանէիր, եթէ, եթէ գիտնայիր, թէ ինչքա՜ն գեղեցիկ է նաեւ եղնիկի մը կեանքը:
Իրիկնադէմին, ինչպէս սար ու ձոր արածող գառները իրենց հօտին կը վերադառնան, այնպէս ալ, Տէ՜ր, իմ կորսուած բառերը ինծի կու գան, երբ ուզեմ երգել երգը մեղուին, երգը եղնիկին, երգը խնձորենիի ծաղիկին, որ ցանկապատէն ինծի կþերկարի, երբ ուզեմ Քեզի համար երգել, Տէ՜ր:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 2394

Մեկնաբանություններ